«Մի ամուսնացիր Սաուդցի արաբի հետ» հեշթեգը հայտնվել է Ջեդի բնակչի՝ մայիսի վերջին դատարան դիմելուց հետո. տղամարդը մեղադրել է կնոջը «իր բարի անունը արատավորելու մեջ», որը հումորիստական արձագանք է առաջացրել սոցցանցերում: Այս մասին հաղորդում է բրիտանական BBC լրատվականը:
Աղջիկները, իրենց բառերով, ուզում են ամուսնանալ օտարերկրացիների հետ, որպեսզի լքեն թագավորությունը և ամուսինների հետ հավասար իրավունքներ ստանան: Չնայած որոշ տղամարդիկ և կանայք պաշտպանել են Սաուդցի տղամարդկանց՝ հայտարարելով, որ միայն նրանց շնորհիվ է պահպանվում երկրի ավանդույթները:
Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքները խիստ սահմանափակ են, օրինակ՝ մինչև այժմ նրանց չի թույլատրվում վարել ավտոմեքենա:








































