Վաղուց հայտնի է, որ չի լինում ծուխ առանց կրակի: Բենը ասել է կնոջը, որ իրենց ամուսնության տարեդարձի օրը պատրաստվում է պաշտոնապես հայտարարել ամուսնալուծության մասին: Ջենիֆերը նույնպես պատրաստ է մոտակա ժամանակում ձևակերպել ամուսնալուծությունը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Վերջերս հայտնի է դարձել, որ Աֆլեկը գաղտնի իրավաբանական խորհրդատվություններ է ստանում: Դա զարմանալի չէ, քանի որ եթե գործը հասնի դատարան, դա 42-ամյա դերասանի համար կարժենա 150 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Բեն Աֆլեկը և Ջենիֆեր Գարները ծանոթացել են 2001 թվականին նկարահանումների ժամանակ: 2004 թվականից սկսել են հանդիպել, իսկ մեկ տարի անց ամուսնացել են: Նրանք ունեն երեք երեխա:







































