Մյունխենում այսօր առաջին լայնածավալ ակցիան է անցկացվում ընդդեմ G7-ի նախագահների ու վարչապետների գագաթնաժողովի։ Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ ներկայում ցույցին մասնակցում է մոտ 15 հազար մարդ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Կազմակերպիչները կարծում են, որ օրվա ընթացքում ցույցի մասնակիցների թիվը կհասնի շուրջ 30 հազարի։ Այն անցկացվում է հետևյալ կարգախոսի ներքո՝ «Կանգնեցնել ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործընկերության Անդրատլանտյան համաձայնագիրը, փրկել կլիման, պայքարել աղքատության դեմ»։
Պաստառների վրա կարելի է տեսնել հետևյալ գրությունները՝ «Արգելափակել G7-ի գագաթնաժողովը», «Մեզ պետք է այլ աշխարհ»։
Մյունխենում կարգուկանոնը պահպանում են մոտ 3000 ոստիկաններ։ Միջադեպեր չեն գրանցվել։
G7-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 7-8-ը, բավարական Էլմաու ամրոցում։










































