BBC-ի փոխանցմամբ՝ Google ինտերնետային հսկան ներողություն է խնդրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիից՝ նրա լուսանկարը աշխարհում հետախուզվող 10 գլխավոր հանցագործների թվում ընդգրկելու համար:
Իր հայտարարությունում ընկերությունը ներողություն է խնդրել այն բոլոր թերությունների համար, որոնք կարող է թույլ տված լինել համակարգը:
Մոդիի լուսանկարը աշխարհի 10 գլխավոր հանցագործների (World’s top ten criminals) թվում է հայտնվել «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի և 1993 թվականին Մումբայի պայթյունների կազմակերպիչ Դավուդ Իբրահիմի հետ մեկտեղ:
Google-ի այդ քայլը վրդովմունքի ալիք էր բարձրացրել հնդիկ քաղաքական գործիչների և սոցցանցերի օգտատերերի շրջանում:







































