ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ մարտերում արդեն ավելի քան 3000 քուրդ աշխարհազորայիններ են զոհվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Քրդստանի ազգային խորհրդի անդամ Սելահաթին Սորոյին։
«ԴԱԻՇ-ի և քրդերի դիմակայության ամիսներին զոհվել են YPG-YPJ ինքնապաշտպանության ուժերի մոտ 2000 մարտիկներ (քրդական աշխարհազոր) և «փեշմերգայի» (իրաքցի քրդեր) 1250 մարտիկներ։ Հազարավոր մարդիկ վնասվածքներ են ստացել»,- ասել է նա։
Այժմ քուրդ աշխարհազորայինների և ԴԱԻՇ-ի գրոհայինների միջև մարտերը շարունակվում են հիմնականում Քոբանի և Հասիկա քաղաքների մոտ։










































