Էկրաններում՝ «զիլ» հոլիվուդյան դերասան, իսկ իրական կյանքում՝ քնքուշ և հոգատար հայրիկ Վին Դիզելը ներկայացրել է լուսանկար, որում պատկերված է ինքը 2 ամսական դստեր՝ Պաուլինայի հետ։ Այս մասին հայտնում է Viva.ua-ն։
«Ֆորսաժի» 47-ամյա աստղն իրական կյանքում ընտանիքի օրինակելի հայր է։ Արդեն 8 տարի նա երջանիկ ապրում է 31-ամյա մեքսիկացի մոդել Պալոմա Խիմենեսի հետ, ում հետ դաստիարակում է 3 երեխաների։
Կրտսեր դստերը դերասանն անվանել է մահացած ընկերոջ՝ Փոլ Ուոքերի պատվին, ում հետ միասին նա նկարահանվել է «Ֆորսաժում»։













































