Rodilla ռեստորանային ցանցը, որն աշխատում է 1939 թվականից, Մադրիդում նոր հաստատություն է ներկայացրել։ Սենդվիչի գնումն այժմ յուրահատուկ փորձ է գնորդի համար։ Այս մասին հայտնում է Euromag-ը։
Ռեստորանը կրում է «3.0» անվանումը։ Այն պիոներ է իր տեսակի մեջ։ Այնտեղ հյուրերին սպասվում են խաղերով պլանշետներ, ինտերակտիվ սեղաններ, ինչպես նաև հզոր անվճար Wi-Fi։
Հաջորդ ամսվանից սկսած ընկերությունը ծրագրում է թողարկել բջջային հավելված, որը ոչ միայն թույլ կտա սնունդ պատվիրել առանց հերթի, այլևս ստանալ սենդվիչ՝ անհատական պատվերով։
Rodilla-ն, որին պատկանում է իսպանկան խոհանոցային բիզնեսի 9 տոկոսը, դիտարկում է նաև գյուղական դժվարհասանելի վայրեր պատվերների առաքման համար անօդաչուների կիրառման հնարավորությունը։







































