Il Messaggero թերթի փոխանցմամբ՝ իտալացի կարաբիներների հատուկ ստորաբաժանումը հատուկ գործողություն է իրականացրել մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում, որի արդյունքներով ձերբակալել է 44 մարդու:
Ձերբակալություններն այսօր առավոտյան իրականացվել են Հռոմում, ինչպես նաև Ռիետի, Ֆրոզինոնե, Ակվիլա, Կատանիա ու Էննա նահանգներում:
Կալանավորվածների թվում հայտնվել է նաև նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ Իտալիա» կուսակցության տարածաշրջանային խորհրդական Լուկա Գրամաձիոն, որին կասկածում են մաֆիայի հետ կապեր ունենալու, կոռուպցիոն գործունեություն ծավալելու, կեղծ հաշվեհամարներ ներկայացնելու, արժեթղթերով մեքենայություններ գործելու և այլ հանցանքների մեջ:
Ներկա դրությամբ իրավապահ մարմինները խուզարկություն են անցկացնում ևս 21 կասկածյալի տներում: Վերջին ձերբակալությունները վկայել են, որ Իտալիայի մայրաքաղաքում գործում է մաֆիոզ կառույց, որում ընդգրկված են տեղի մի շարք քաղաքական գործիչների ու բիզնեսի ներկայացուցիչներ:











































