«Սամպդորիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը կզբաղեցնի «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Tmw-ի փոխանցմամբ` մասնագետն, ով բանակցություններ է վարել ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնիի և փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ, արդեն համաձայնել է գլխավորել է «ռոսսոներիներ»-ին:
Մինչ պաշտոնապես հայտարարվի Միխայլովիչի նշանակման մասին, պետք է աշխատանքից ազատվի թիմի նախկին գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին: Ակնկալվում է, որ «Միլան»-ը սերբ մասնագետի հետ պայմանագիր կստորագրի ուրբաթ:
Հիշեցնենք` Ինձագիի գլխավորությամբ «Միլան»-ը զբաղեցրել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:











































