Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում կարիերայի ավարտից հետո կվերադառնա հայրենիք։ Այս մասին Օդեսայի նորանշանակ մարզպետն ասել է «5-րդ ալիքին» տված հարցազրույցում։
«Ես այնուհետև կնստեմ ինքնաթիռ կամ նավ և հետ կգնամ Վրաստան, և իմ ժողովուրդն ինձ կընդունի գրկաբաց՝ անկախ այն բանից, թե այնտեղ ինչ ռուս օլիգարխ նստած կլինի»,- ասել է նա։
Սաակաշվիլին, ով Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-2007 և 2008-2013թթ., հայրենիքում հետախուզման մեջ է մի քանի քրեական գործերով՝ կապված պետբյուջեի յուրացումների և պաշտոնական լիազորությունների չարաշահման հետ։








































