Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Քնած ժամանակ են հարձակվել, հենց մահճակալի մեջ էլ սպանել են». Սպանված կուրսանտի հայրը ուշագրավ մանրամասներ է պատմում. Forrights.am

Forrights.amը գրում է. «Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գիշերը մայրն անսպասելի վեր է թռել քնից վախի զգացումով. Հայկազին գիշերն են սպանել.

«Ժամը 4:10-ին կինս վեր թռավ, ինձ թվում է՝ հենց էդ ժամին էլ սպանել են տղայիս»,- ասում է Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: Տղայի մահից հետո մոր մոտ առողջական խնդիրներ են առաջացել. այսօր նա սրտային խնդիրներով հայտնվել է հիվանդանոցում:

«Հայկազի դեպքից առաջ կինս սրտի խնդիր չուներ, մայր է, չի դիմանում, տարել ենք հիվանդանոց: Փոքր տղաս էլ անհանգիստ է, գիշերներն արթնանում է ու գալիս է մեզ մոտ: Մի քանի անգամ երազում Հայկազին էր տեսել…իրենք շատ կապված էին»,- ասում է երեք որդիների հայրը:

19-ամյա Հայկազը ծնվել է Ուկրաինայում, ավագ որդու ծննդից տարիներ անց ընտանիքը վերադարձել է հայրենիք: «Ինքը մանկուց ուզում էր զինվոր դառնալ, իսկապես սիրել է զինվորական գործը, նա արդեն պատրաստի սպա էր այս բանակի համար»,- ասում է հայրը և ավելացնում, զավակներին հայրենասիրական ոգով են դաստիարակել:

«Հայկազը մեր հայրենասիրությանը զոհ դարձավ, մենք չենք ուզել ուրիշ տեղ ապրել, ծնողներս Ռուսաստանում են, մեզ կանչում էին իրենց մոտ, բայց ասում էի՝ ես երեք տղա ունեմ, երեք զինվորի ո՞նց կտրեմ հայրենիքից»:

Հայկազը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, բանակ զորակոչվելուց 8 ամիս անց իր դիմումի համաձայն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

2015 թվականի հունվարի 29-ի առավոտյան, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մարմինը գտել են ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողից կախված: Նախնական վարկածը ինքնասպանությունն է եղել, սակայն կարճ ժամանակ անց ինստիտուտի 4 կուրսանտներ կալանքի են վերցվել: Պտտաձողից կախված Հայկազի ոտքերը գետնից կտրված չեն եղել. ինքնասպանության վարկածը շատ արագ հօդս է ցնդել:

«Ամեն տարի հունվարի 28-ին սահմանում անհանգիստ վիճակ է լինում, մենք առավոտյան լուրերը նայեցինք ու իմացանք, որ զոհ չի եղել այս տարի, ես ու կինս ուրախացանք, չգիտեինք, որ լուսադեմին արդեն մեր տղայի դիակն են գտել»,- ասում է հայրը:

Հայկազի սպանության մեջ են կասկածվում ինստիտուտի 4 կուրսանտներ, որոնք ըստ Արկադի Բարսեղյանի, վախի մթնոլորտ են ստեղծել և փորձել են ճնշել մյուսներին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում