Սառա Ջեսիկա Փարքերն իր SJP Collection հավաքածուում ներառել է հարսանեկան կոշիկներ։ Այս մասին տեղեկատվությամբ դերասանուհի և դիզայներ Փարքերը երկրպագուների հետ կիսվել է Instagram-ում։
Նա հույս է հայտնել, որ տեսականին և գունային հարուստ գամման դուր կգա սպառողներին։
Նոր հավաքածուն ներառում է մետաքսե, ժանեկազարդ մոդելներ, ինչպես նաև քարերով կոշիկներ:









































