Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), որոնք ապրիլի 11-14-ին գտնվել են Հայաստանում, Ղարաբաղում ու Ադրբեջանում, այսօր մի հայտարարություն են տարածել.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 11-14-ին այցելել են Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու: Այդ այցի շրջանակներում նրանք հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո գոյություն ունեցող իշխանությունների հետ:

Հանդիպումների ժամանակ համանախագահները քննարկել են հետագա քայլերը` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող բազային սկզբունքների համաձայնության հասնելու շուրջ: Ժամանակն է, որ վերջնականապես հստակեցվեն և համաձայնեցվեն դրանք, ինչից հետո կարելի կլինի անցում կատարել խաղաղ համաձայնության մշակմանը:

Բաքու այցելելուց առաջ` ապրիլի 13-ին, համանախագահները ոտքով հատել են շփման գիծը: Այդպիսի դեպք գրանցվել էր նաև 2010 թվականի սեպտեմբերին: Դա ուղղված է 1994 թվականին կնքված զինադադարի ռեժիմի պահպանմանն ու ամրագրմանը, ինչպես նաև նրան, որ այդ գիծը չպետք է արգելք հանդիսանա երկու հարևան ժողովուրդների միջև: Դրանով համանախագահները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է այցելել հակամարտության մեջ ներգրավված բոլոր շրջաններ:

Շփման գծի հատումից հետո համանախագահները այցելել են նաև հարավարևմտյան շրջանում գտնվող Թարթառ քաղաք, ինչպես նաև Օրթա Քարվենդ գյուղ, ուր մարտի 8-ին միջադեպ էր գրանցվել:

Հենվելով մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ արված հայտարարության վրա` համանախագահները նաև կողմերին ներկայացրել են շփման գծի միջադեպերի հետաքննման մեխանիզմ, որին պետք է մասնակցեն բոլոր կողմերը:

Համանախագահները կշարունակեն աշխատել կողմերի հետ` հնարավորինս թափանցիկ և օբյեկտիվ հետաքննություն ապահովելու համար: Դա հակամարտող կողմերի միջև կմեծացնի վստահությունը, կնվազեցնի սխալների քանակը և կփրկի զինծառայողների կյանքը:

Միևնույն ժամանակ, համանախագահներն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում պլանավորած օդանավակայանի բացումից, ինչը կարող է հանգեցնել լարվածության աճի: Նրանք զգուշացրել են, որ այդ օդանավակայանի հետ կապված թռիչքները չեն կարող նպաստել միջազգային իրավունքի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի փոփոխությանը: Համանախագահները կողմերին կոչ են արել այդ հարցում հասնել փոխհամաձայնության` պահպանելով միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը:

Համանախագահները ողջունում են հակամարտող կողմերի հավաստիացումներն այն մասին, որ զերծ կմնան քաղաքացիական ինքնաթիռների դեմ հարձակումներ գործելուց, կզբաղվեն խնդրի դիվանագիտական լուծմամբ և չեն քաղաքականացնի այդ հարցը:

Ապրիլի վերջին համանախագահները մտադիր են այցելել Վաշինգտոն` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու նպատակով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում