Այսօր միջադեպ է տեղի ունեցել Լեհաստանի մայրաքաղաքի «Օկենչե» ռազմական աերոդրոմում կառավարական ինքնաթիռի հետ։ Ինչպես հայտնում է TVN 24-ը, օդանավում գտնվել է, մասնավորապես, սեյմի խոսնակ Ռադոսկավ Սիկորսկին։
Նախնական տվյալներով՝ Embraer 175 օդանավը թռիչքավայրէջքային ուղուց չի կարողացել օդ բարձրանալ։ Օդաչուն ստիպված է եղել դիմել արտակարգ արգելակման։
Սեյմի խոսնակի գլխավորած պատվիրակությունն ուղևորվում էր Պրահա՝ հանդիպելու չեխ խորհրդարանականների հետ։ Օդանավում են եղել նաև փոխխոսնակները, ստորին պալատի ներկայացուցիչներ, խորհրդականներ և փորձագետներ։ Ոչ ոք չի տուժել։
Արգելակումը եղել է կտրուկ և անսպասելի։
Պատճառները պարզվում են։ Հաղորդվում է, որ օդանավում տեղի է ունեցել էլեկտրոնիկայի խափանում։










































