Լիբանանի խորհրդարանում այսօր նշանակված նախագահական ընտրությունները վերստին չեն կայացել, հաղորդում է TASS լրատվական գործակալությունը:
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին հայտարարել է, որ երկրի նախագահին ընտրելու նիստը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա հունիսի 24-ը:
Նախկինում Բերին քվորումի բացակայության պատճառով ավելի քան 20 անգամ անընդմեջ հետաձգել է քվեարկությունը: Քվեարկություն անցկացնելու համար նիստերի դահլիճում անհրաժեշտ է 128 պատգամավորից 86-ի ներկայությունը:
Պետական բարձրագույն պաշտոնը թափուր է մնում այն բանից հետո, ինչ նախորդ տարվա մայիսի 25-ին Միշել Սուլեյմանը լքեց Բաաբդում գտնվող նախագահական նստավայրը:








































