Լատվիայի Սեյմի պատգամավորներն այսօր կանցկացնեն հանրապետության նախագահի ընտրություններ։ Այդ պաշտոնին հավակնում է 4 թեկնածու, 2-ը՝ կոալիցիոն կուսակցություններից, 2-ը՝ ընդդիմությունից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նախագահի պաշտոնում ընտրելու համար թեկնածուները պետք է ստանան 100 պատգամավորներից առնվազն 51-ի աջակցությունը։
Համաձան օրենսդրության՝ նախագահին ընտրում են պատգամավորները՝ ուղիղ գաղտնի քվեարկությամբ։ Պետության ղեկավարը կատարում է միայն ներկայացուցչական գործառույթներ, գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը, օրենսդիրը՝ խորհրդարանին։ Նույն անձը չի կարող պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնել 8 տարուց ավելի։
Գործող նախագահ Անդրիս Բերզինշի լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսի 7-ին։










































