Երեքշաբթի օրն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ է մտցվել Հավանայում ամերիկյան դեսպանատուն բացելու համար միջոցներ հատկացնելն արգելող օրինագիծը: Այս մասին գրում է TASS-ը:
Բացի այդ, համաձայն փաստաթղթի տեքստի` Վաշինգտոնը կկարողանա Կուբայում իր դիվանագիտական ներկայացուցչության խստացման համար միջոցներ ծախսել միայն այն մակարդակով, որը չի գերազանցում մինչև անցյալ տարվա դեկտեմբերի 17-ի ցուցանիշը: Հենց այդ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն է հայտնել:
Նախաձեռնության հեղինակները նաև դեմ են այն բանին, որ Վաշինգտոնը Հավանային ֆինանսապես օգնի ԱՄՆ-ում իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացելու հարցում:










































