ԻՊ հոգևոր առաջնորդները հրաման են արձակել, որի համաձայն աղավնի պահողներին կենթարկեն հրապարակային մտրակահարման: Աղավնի պահողներին տվել են մեկ շաբաթ այդ արատավոր գործունեությունը դադարեցնելու համար: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հրամանը տրվել է ԴԱԻՇ զինյալների կողմից Եփրատի շրջանի համար: 2015 թվականի սկզբից ջիհադիստները Իրաքի Դիյալա շրջանում ձերբակալել են 15 տղաների և նրանցից 3-ին մահապատժի են ենթարկել թռչուններ պահելու համար: Զինյալները հայտարարել են, որ այդ զբաղմունքը նրանց խանգարել է՝ շատ ժամանակ հատկացնելու Ալլահին աղոթելուն:
ԻՊ առաջ էլ է օրենքներ հռչակել, որոնք զարմանք են առաջացրել խաղաղ բնակչության շրջանում: Օրինակ՝ զինյալները օրենք են ընդունել, որ նեղ ջինսերով տղամարդկանց, բջջային հեռախոսով երաժշտություն լսողներին, ծխողներին և աղոթքից ուշացողներին սպառնում է բանտարկություն:











































