Գերմանիայի նախկին կանցլեր Հելմութ Կոլը հոսպիտալացվել է: Նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է` աղեհակամարգի վիրահատությունից հետո: Վիճակը կրիտիկական է գնահատվում: Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը:
Քաղաքական գործիչը, ով 2 ամիս առաջ 85 տարեկան էր դարձել, Գերմանիայի Գեյդելբերգի անվան համալսարանական կլինիկայում է: Նա բժիշկների վերահսկողության տակ կմնա առնվազն 3 շաբաթ: Հաստատությունում հրաժարվել են մեկնաբանել Կոլի դրությունը:












































