Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է 100 մլն եվրո առաջարկել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերի համար, տեղեկացնում է The Daily Star-ը:
Աղբյուրը վստահեցնում է, որ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ուժեղացնել թիմն արգենտինացի հարձակվողող:
Բացի այդ, «Ռեալ»-ը պատրաստ է բաժանվել Կարիմ Բենզեմայից և Խավյեր Էրնանդեսից, ով 14/15 մրցաշրջանի ընթացքում «սերուցքայիններ»-ի կազմում հանդես էր գալիս վարձավճարով:
Ագուերոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր իսպանացի մասնագետ Ռաֆա Բենիտեսը, ով պաշտոնապես կստանձնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը հունիսի 3-ին:







































