Գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրել է Gold TSI BlueMotion նոր հեչբեքը, գրում է AutoExpress-ը:
Նորույթն ունի 115 ձիաուժ հզորությամբ 1,0-լիտրանոց բենզինային TSI շարժիչ:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նոր մեքենան կդառնա ամենատնտեսողներից մեկը Golf մոդելային շարքում:
Gold TSI BlueMotion-ը 100 կմ/ժ արագություն զարգացնում է 9,7 վայրկյանում, առավելագույն արագությունը մոտ 204 կմ/ժ է: Volkswagen-ի նոր մեքենայի վառելիքի ծախսը 100 կիլոմետրի համար կազմում է 4,3 լ:
Նորույթի արժեքը Եվրոպայում սկսվում է 20 450 եվրոյից:
















































