ՀԱՀ-ից վիրաբույժների խմբին, որը վերջերս պատմության մեջ առաջին անգամ առնանդամի փոխպատվաստում է կատարել, արդեն մեծ թվով տղամարդիկ են գրոհում, որոնք երազում են փոխպատվաստում անել: Այս մասին գրում է Medikforum.ru-ն:
Stellenbosch University-ի ուրոլոգիայի բաժնի ղեկավար պրոֆեսոր Անդրե վան դեր Մերվեն, որն անցած տարվա դեկտեմբերին 9-ժամանոց վիրահատություն է կատարել, լրագրողներին ասել է, որ 21-ամյա հիվանդը դեռ հիվանդանոցում է բժիշկների հսկողության տակ, սակայն շատ լավ ֆիզիկական ու հոգեկան վիճակում է:
Հաղորդվում է, որ երիտասարդը գոհ է ստացված արդյունքից: Այդ վիրահատությանը սպասողների ցուցակում ևս 14 տղամարդ կա: Վան դեր Մերվեն նշել է, որ իր էլեկտրոնային փոստը լիքն է տղամարդկանցից ստացած նամակներով, որոնք ուզում են սեռական օրգանի փոխպատվաստում անել, ընդ որում՝ նրանց մի մասը առնանդամի հետ կապված խնդիր չունի, պարզապես ուզում է այն ավելի մեծով փոխարինել:







































