Սեքս-ծանոթությունների Craiglist կայքի ի հայտ գալը Ֆլորիդա նահանգում հանգեցրել է ՄԻԱՎ ամենամսյա վարակվածությունների թվի 13.5 տոկոսով ավելացման, ինչը խոսում է նման բնույթի պորտալների՝ հասարակության սեռական առողջության վրա ունեցած բացասական ազդեցության մասին։ Այս մասին ասվում է Management Science ամսագրում մաթեմատիկոսների հրապարակած հոդվածում։
Այսօր համացանցը հեղեղված է մի քանի տասնյակ սոցցանցերով ու պորտալներով, որոնք հատուկ ստեղծվել են մեկ նպատակի՝ առանց պարտավորությունների մեկ գիշերվա ծանոթության համար։ Առաջին նման նախագիծը եղել է Craiglist-ը, որը բացվել է ձեռնարկատեր Քրեյգ Նյումարկի կողմից 1995 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյի բնակիչների շփման համար, և արագ վերածվել սեքս-ծանոթությունների համար ԱՄՆ գլխավոր պորտալի։
Մեկ այլ հետաքրքիր փաստ է այն, որ Craiglist-ի օգտատերերի կողմից տարածվող ՄԻԱՎ-ի զոհ են դառնում հիմնականում ոչ թե աղքատները, այլ հարուստները, քանի որ ՄԻԱՎ-ի նախազգուշական միջոցառումները հիմնականում ուղղված են աղքատներին։










































