Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի կարծիքով` իր թիմը ֆավորիտ չէ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը:
«Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը երազանք է, որն իրականություն է դարձել: Բոլորս գիտենք, թե ինչպես է խաղում «Բարսելոնա»-ն: Այդ թիմում հանդես է գալիս աշխարհի լավագույն հարձակման գիծը: Այն աշխարհի ուժեղագույն ակումբն է:
Կարող ենք հիանալի նախապատրաստվել, բայց պետք է, որ հաջողությունը մեր կողմը լինի: Եզրափակչում ամեն ինչ կարող է լինել: Բայց մենք կորցնելու ոչինչ չունենք»,- Daily Mail-ը մեջբերում է Պոլ Պոգբայի խոսքերը:






































