Փարիզի իշխանությունները վերջ են տվել բազմամյա ավանդույթին, որը մեծ ժողովրդականություն էր վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Նրանք կողպեքներ էին ամրացնում Արվեստների կամրջի ճաղավանդակին՝ որպես սիրո առհավատչյա։ Այս մասին հայտնում է Vesti-ն։
Երեկ կամրջից ապամոնտաժվել է մոտ 45 տոննա կողպեք։ Նշենք, որ այդ ավանդույթը մեծ դեր է խաղացել, որպեսզի միլիոնավոր սիրահարներ աշխարհի տարբեր ծայրերից գան Փարիզ։
Իշխանությունները նման քայլի են գնացել կողպեքների ծանրությունից կամուրջը փրկելու համար։ Այն կառուցվել է 1804 թվականին Նապոլեոնի հրամանով և հանդիսանում է XIX դարի ճարտարապետության հուշարձան։




















































