Tuesday, 23 06 2026
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար

Նոր ուժերին խորհուրդ կտամ ինքնահաստատման համար չքննադատել մյուսներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, վերջին մեկ ամսում Հայաստանում երկու նոր ՝ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս ցենտրիստական առաջադիմական» եւ Նիկոլ Փաշինյանին վերագրվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններ ստեղծվեցին: Էդմոն Մարուքյանը նույնպես նոր կուսակցություն ստեղծելու մասին հայտարարություն է արել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ գործող՝ հատկապես ընդդիմադիր կուսակցություններն արդեն իրենց սպառել են, եւ հասարակությունը նոր ուժի անհրաժեշտություն է տեսնում:

– Նշանակում է, որ դրա անհրաժեշտությունը կա, բայց ես այդ գնահատականը չէի տա, որ գալիս են, որպեսզի բացառեն մյուսներին: Դա նորմալ, տրամաբանված գործընթաց է: Բա սերնդափոխությունն ինչպես պետք է լինի:

– Բայց մեր փոքր երկրում արդեն գրանցված են մոտ 80 կուսակցություններ: Նման պայմաններում դեռ նոր ուժի անհրաժեշտությո՞ւն է զգացվում:

– Դա ինչ-որ տեղ շահարկվում է: Կյանք կմտնի, քննություն կբռնի այն կուսակցությունը, որն, իսկապես, ծրագիր ունի, որը դասեր կքաղի անցած 25 տարիների պատմությունից եւ մտնում է նոր արժեքային համակարգով: Օրինակ՝ 80-ականների վերջերին քաղաքական դաշտում այլ հռետորիկա կար, եւ դա ժամանակի պահանջն էր: Դա պետք է փոխվի, նոր մեթոդներ ու բառաֆոնդ պետք է շրջանառության մեջ մտնի: Պետք է փոփոխություններ լինեն: Եվ նրանք պետք է գան ու շարունակեն այն, ինչ մեզ մոտ չստացվեց:

– «Ժառանգություն» կուսակցությունն, օրինակ, նույնպես երիտասարդ կուսակցություն է, բայց չկարողացավ իր առջեւ դրած նպատակին հասնել: Փաստորեն «Ժառանգությունը» նույնպե՞ս պետք է իր տեղը զիջի նոր ստեղծվող կուսակցություններին:

– Դա չպետք է հակասության մեջ դիտարկել, պարզապես եթե նոր քաղաքական ուժեր են դաշտ մտնում, գործող ուժերը պետք է պատրաստ լինեն, որ դիմանան այդ մրցակցությանը:

– Ինչպե՞ս պատրաստ լինեն:

– Ես հետեւեցի այդ քաղաքական ուժերին՝ ամեն մեկն իր օրակարգն ունի, եւ ընդդիմության դաշտում մրցակցությունն արդեն շատ ավելի ակնհայտ է դառնում: Ընդդիմադիր դաշտում գոյություն ունեցող առարկայական ու ենթակայական պատճառներով պարապություն արդեն չի լինի, եւ մրցակցությանը պետք է դիմանալ ու պետք է կարողանալ մրցակցությանը համապատասխան թեմա առաջարկել: Հետեւում եմ, տեսնում եմ, բայց այս նոր ուժերին խորհուրդ կտամ ինքնահաստատման համար չքննադատել մյուսներին: Դա կարճ ճանապարհ է, որը կործանման է տանում: Մարդիկ կան, որոնք, հիշում եմ, 90-ականներին խորհրդարանում նույնիսկ կողմ էին քվեարկում, որ ինչ-որ մարդկանց լիազորություններից զրկեն, բայց այսօր կուրծք են ծեծում արդարության համար: Ինքնահաստատումը պետք է լինի կառուցողական, ծրագրային, նոր արժեքային համակարգով: Եթե գալիս ես ու միանգամից հայտարարում ես, թե ընդդիմություն չկա՝ ես եմ գալիս, դու արդեն կործանված ես ու չես կարող մրցակցությանը դիմանալ: Չեմ ուզում անուններ տալ: Պարզապես ժողովրդի էմոցիաները գողանալու համար, թե՝ ես եմ, միակն եմ, ճշգրիտն եմ, հերոսն եմ, ոչ մի բանի չեն հասնի: Դրա համար նախ ողջունում եմ այդ ուժերի մուտքը, բայց խորհուրդ եմ տալիս ավելի զուսպ լինել, խոսել ծրագրերով, գաղափարախոսությամբ եւ ինքնահաստատման համար երբեք չփորձել քննադատել մյուսներին: Մյուս ուժերը չե՞ն հասցրել ինչ-որ բան անել, դու գնում ես, որ նրանց փոխարեն անես, եւ ոչ թե ասես, թե ամեն ինչ զրո է: Քաղաքականության մեջ ժառանգականության նկատմամբ պետք է հարգանք ունենալ: Եթե որեւէ ուժ իր կենսագրությամբ մեծամասամբ սխալ է եղել եւ 40 տոկոսով է ճիշտ գործել, դու պետք է գաս ու այդ քառասունի վրա շարունակես եւ ոչ թե նրանց սեւացնես ու ասես՝ ես եմ, Հայաստանում քաղաքական ուժ չի եղել:

– Արդյո՞ք հիմա, ինչպես Դուք եք ասում, «ժողովրդի էմոցիաները գողանալու» ճիշտ ժամանակը չէ, քանի որ հանրությունը հիասթափված է ինչպես իշխանական, այդպես էլ ընդդիմադիր ուժերից ու նոր ուժի անհրաժեշտություն է տեսնում:

– Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց շեշտադրումների հետ համաձայն չեմ: Ես միշտ ասել եմ, որ այս վիճակի համար բոլորս ենք մեղավոր: Եվ ես միշտ ասել եմ, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Դուք հավանաբար ճիշտ եք ասում, քանի որ դաշտում հիմա չկա ընդգծված հավաքական ընդդիմադիր կեցվածք, եւ էմոցիա գողանալը հեշտ է: Բայց դա երկար չի տեւի: Լավ, գողացար էմոցիան՝ ասելով, թե տեսեք, ոչ մեկը ոչինչ չի անում, բա վաղը ի՞նչ ես անելու: Ես համաձայն եմ, որ բավ է ժողովրդին պարտության տանել: Ես նաեւ համոզված եմ, որ դա ոչ թե ծրագրավորված է լինում, այլ արդյունքում է այդպես ստացվում: Դրա համար պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրել իրավիճակը, եւ իսկապես, բավ է ժողովրդին տանել այնտեղ, որտեղ նրան նորից հիասթափություն է սպասվում, եւ իր ճանապարհն արդեն Հայաստանից դուրս է շարունակում: Այստեղ է, որ նոր ուժերը պետք է շատ լուրջ մտածեն:

– Իսկ ինչո՞ւ է այսօր բացակայում այդ ընդգծված ընդդիմադիր կեցվածքը:

– Ո՛չ, կա, բայց մի շատ կարեւոր բան է բացակայում: Չկա միմյանց նկատմամբ ներքին փոխվստահություն: Բոլորն էլ հասկանում են, որ մի քաղաքական ուժ այսօր ի վիճակի չէ ինչ-որ բան անել: Պետք է կարողանալ համախմբվել: Այսօրվա խնդիրներից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուրն ասում է, թե միայն ես եմ, որ իմ շուրջը կարող են համախմբվել: Կուսակցությունների մոտ պետք է փոխվստահություն առաջանա: Հատկապես առաջնորդների, որովհետեւ մեզ մոտ շատ բան նրանք են փչացրել իրենց անձնական ինչ-որ հարցերի պատճառով: Լավ է, որ երիտասարդները գան, նրանք դեռ խնդիրներ չունեն միմյանց նկատմամբ: Նրանցից ոչ մեկը մյուսին գնդակահարության հոդվածով չի նստեցրել, որ հիմա պայքարի նրա դեմ: Այս նոր քաղաքական ուժերն այդ բարդույթներից դուրս են եւ թող կարողանան ոչ թե անձերի, այլ թիմային, քաղաքական երկխոսության հարց լուծել:

– Իսկ ի՞նչ պետք է անեն գործող հատկապես ընդդիմադիր ուժերը, որ կարողանան ետ բերել իրենց նախկին ազդեցությունը:

– Այս չորս-հինգ ամիսների ընթացքը ցույց տվեց, որ մենք բոլորս ներսում անելիքներ ունենք: Քաղաքական ուժերը պետք է վերադասավորումներ անեն ու վերաիմաստավորեն իրենց թե ծրագրային, թե ընթացիկ քայլերը: Ովքեր կարողանան ժամանակին համահունչ լինել, կարող են քննությանը դիմանալ: Այն ուժերը, որոնք գաղափարական հենքի վրա են ձեւավորվել եւ գործել են գաղափարական դաշտում, տեղատվություններով հանդերձ կշարունակեն ու որոշ վերադասավորումներով կարող են մրցակցային լինել, անգամ իրենց լիդերային դիրքերը պաշտպանել: Իսկ որոնք գաղափարական չեն եւ ռեֆլեկտորային են, նրանք հավանաբար մրցակցությանը դժվար կդիմանան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում