Իր վերջին հարցազրույցներից մեկում Շերոն Սթոունը նշել է, որ վերջին շրջանում տառապում է տղամարդկանց ուշադրության պակասից:
Դերասանուհին նշել է, որ այդ ամենի պատճառը իր հրապարակային կերպարն է:
«Ինձ ընկալում են միայն որպես սեքս-խորհրդանիշի: Ես ցանկանում եմ, որպեսզի տղամարդիկ չվախենան բացահայտորեն սիրահետել ինձ, սակայն մեծամասնությունը կարծում է, որ ես անհասանելի եմ»,- ասել է դերասանուհին:
57-ամյա Շերոնը կատակով ավելացրել է, որ մինչ օրս դժգոհ է իր արտաքին տվյալներից:
«Ես դեռ այն ակնոցավոր աղջիկն եմ՝ պարկանման հագուստով, որը դեր չստացավ «սեքսուալության բացակայության» պատճառով: Բացի դրանից՝ ես հարթ ազդրեր ունեմ»,- ասել է նա:















































