Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հովիկ Աբրահամյանը կարևորում է տնտեսության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացումը

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հունիսի 2-ին, հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, ողջունելով Հովիկ Աբրահամյանին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում՝ Յան Համաչեկն արձանագրել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Չեխիա` հայ-չեխական կապերն էլ ավելի խորացնելու և տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու առումով: Հայ-չեխական հարաբերությունների ամրապնդման և խորացման առումով բարձր է գնահատվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չեխիա: Պատգամավորների պալատի նախագահը, կարևորելով միջխորհրդարանական կապերի խորացումը, անհրաժեշտ է համարել համագործակցության հետագա զարգացումը նաև տնտեսության ոլորտում: Յան Համաչեկը կարևոր է համարել փոխգործակցության խորացումն Արևելյան գործընկերության շրջանակում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները և քաղաքական երկխոսությունն ակտիվացել են, որոնք նշանավորվել են բարձրաստիճան տարբեր փոխայցելություններով և հանդիպումներով: Նա կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցությունը: Վարչապետ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի հետագա ակտիվացումը և զարգացումը: Նա նշել է, որ Չեխիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության այլ ձևաչափերում փոխգործակցության խորացումը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին Չեխիայի Սենատի և Պատգամավորների պալատի պատվիրակության մասնակցությունը և շնորհակալություն հայտնել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և շեշտել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում փոխգործակցությունը:

Հանդիպումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Պրահայի Սենովաժնե հրապարակում ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությունը խորհրդանշող խաչքարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում