Ավստրալիայում ձմեռվա առաջին օրը օդի ջերմաստիճանը իջել է 0-ից, ուժեղ ձյուն է սկսվել: Այս մասին հայտնում է ABC-ն:
«Ձմեռվա առաջին օրն Ավստրալիայի ցածրադիր շրջանները ձյունով են պատվել: Ամենաշատ ձյուն եկել է երկրի հարավ-արևմուտքում ու կենտրոնական շրջաններում: Օդերևութաբաններն օրվա ընթացքում ձյան ծածկույթի աճ են սպասել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Օդերևութաբանները հայտարարել են, որ մոտ ժամանակներս այլև ձյուն չի սպասվում, և ջերմաստիճանի բարձրացում են կանխատեսել: Հիմա ջերմաստիճանը գիշերը նվազում է մինչև -8:




















































