Բրիտանացի գիտնականների ու տնտեսագետների խումբը դիմել է G7-ի երկրների կառավարություններին՝ նրանցից պահանջելով մինչև 2025 թվականը էժանացնել վերականգնվող էներգիայի արտադրությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մասնագետների խոսքով՝ զարգացած երկրների ականավոր խելոքները պետք է ի մի հավաքվեն այնպես, ինչպես ՆԱՍԱ-ի «Ապոլլոնի» մասնակիցները 1960-ականներին:
Գլոբալ տաքացման խնդրով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչ, քիմիայի պրոֆեսոր Դևիդ Քինգը հաշվարկել է, որ նման արդյունքի հասնելու համար կառավարությանը հարկավոր է հատկացնել տարեկան 15 մլրդ դոլար, և հույս է հայտնել, թե մեծ թվով երկրներ կհամաձայնեն ներդրում կատարել հետազոտության մեջ:










































