Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ստիպված է երկրի սահմաններից դուրս ապրել՝ հայրենիքում իրեն առաջադրված մեղադրանքի պատճառով:
«Լիովին իրական է, որ պահպանելով վրացական անձնագիրս՝ ես դատապարտված եմ Վրաստանում կալանքի տակ մնալու: Դա ժամանակավոր իրավիճակ է, բայց, այնուամենայնիվ, ինձ համար դա դաժան իրականություն է: Ես ստիպված եմ Վրաստանի սահմաններից դուրս ապրել մեղադրյալի իմ կարգավիճակի պատճառով, միայն այդ պատճառով: Մյուս պատճառն այն է, որ Օդեսան սերտորեն կապված է Վրաստանում իրավիճակի հետ»,- ասել է Սաակաշվիլին:











































