Lego կոնստրուկտորի դանիական արտադրողը ստեղծել է սեփական Lego Worlds տեսախաղը, որը կլինի հայտնի Minecraft խաղի մրցակիցը: Այս մասին ընկերությունը հայտարարել է իր պաշտոնական կայքում:
Lego Worlds-ը թույլ կտա ոչ միայն կոնստրուկտորից ստեղծել սեփական աշխարհներ, այլև խաղալ իրականում գոյություն ունեցող հավաքածուների վիրտուալ կրկնօրինակների հետ: Բացի սովորական «աղյուսներից»՝ խաղային օբյեկտներից են նաև ինքնաթիռները, ավտոմեքենաները, մոտոցիկլետները, հրեշները և կենդանիները:
Տվյալ պահին խաղը նախնական տարբերակով է, որին կարելի է հասանելիություն ստանալ Setam-ի միջոցով: Այն կարող են ներբեռնել Windows և Mac OS X համակարգիչներից օգտվողները։











































