Ամերիկացի տիեզերագնաց Սքոթ Քելին սոցցանցում տեղադրել է մեր մոլորակի տեսարաններով լուսանկարներ և կադրեր՝ ՄՏԿ-ում առօրյա կյանքից։
Ամերիկացիներից առաջինը նա մեկ տարի կանցկացնի Միջազգային տիեզերակայանում: Այս մասին գրում է Times-ը:
Այն ժամանակից, ինչ Քելին հայտնվել է տիեզերակայանում, նա գրեթե ամեն օր Twitter-ի իր էջում թարմ լուսանկարներ է հրապարակում, որտեղ պատկերված են Երկրի զարմանահրաշ տեսարանները և ՄՏԿ-ում առօրյա կյանքը:






























































