ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Մարի Խարֆը հայտնել է, որ Ջոն Քերին, ով Ֆրանսիայում հեծանիվից ընկնելու հետևանքով կոտրել է ոտքը, Ժնևից թռել է Բոստոն վիրահատության համար:
Պատահարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան ֆրանսիական Սոն Զիե քաղաքում` Ժնևից կես ժամ հեռավորության վրա: Պետքարտուղարը հեծանվային զբոսանքի է ելել, բայց չի կարողացել շրջադարձ կատարել և ընկել է: Նրան ուղեկցող պարաբժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել, սակայն անհրաժեշտություն է եղել ուղղաթիռով տեղափոխելու Ժնևի համալսարանական հոսպիտալ: Հոսպիտալում «ՌԻԱ Նովոստի»-ն հրաժարվում էր տեղեկություն տրամադրել բարձրաստիճան այցելուի մասին:
Ինչպես նշել են պետդեպարտամենտում, պետքարտուղարը «չի կորցրել գիտակցությունը, վնասվածքը չի սպառնում կյանքին, և նա ամբողջովին վերականգնվում է»: Քերին Բոստոն է տեղափոխվել հատուկ սարքավորումներով ինքնաթիռով: Ավելի վաղ այլ ինքնաթիռով Ժնևից Վաշինգտոն են տեղափոխվել Քերիին ուղեկցող լրագրողները և դիվանագետները: Քերին Ժնևում բանակցություններ էր վարել Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադի հետ: Նրա հետագա ուղևորությունները Մադրիդ և Փարիզ չեղյալ են հայտարարվել:









































