Եվրամիության շրջանակներում ներքին միասնական էներգաշուկա ստեղծելու համար մինչև 2020 թվականը պահանջվում է մեկ տրիլիոն եվրոյի ներդրում, հայտարարել է էներգետիկայի գծով Եվրահանձնաժողովի անդամ Միգել Արիաս Կանյետեն և ավելացրել, որ դրա ստեղծման խոչընդոտներից գլխավորը մնում է ներդրումների պակասը: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Նրա բառերով՝ Եվրահանձնաժողովը պլանավորում է Եվրամիության ներսում միասնական էներգիայի մատակարարման ցանցեր ստեղծելու գծով աջակցել ֆինանսական նախագծերին:
Էներգետիկական միություն ստեղծելու աշխատանքները նախատեսում են տարվել երեք ուղղություններով՝ քաղաքական, օրենսդրական և դիվանագիտական: ԵՄ երկրների նոր՝ էներգետիկական միության շրջանակներում Եվրահանձնաժողովի հետ կհամաձայնեցվի էներգակիրների և էլեկտրաէներգիայի գնումը տնտեսական բլոկի սահմաններից դուրս:









































