Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Ադրբեջանը առաջիկա 5 տարում Թուրքիայի հետ միասին կինտեգրվի ԵՏՄ-ին. Մարկով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի նախկին պատգամավոր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ Սերգեյ Մարկովը։

Պարոն Մարկով, Ռիգայի գագաթնաժողովից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը շտապեց Մոսկվա, որտեղ և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, թե Ադրբեջանը կմտածի ԵՏՄ-ին անդամակցելու մասին Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Ի՞նչ եք կարծում՝ Մոսկվան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկի՞, որպեսզի Ադրբեջանին ևս ինտեգրի Եվրասիական տնտեսական միությանը:

Դժվար թե Ռուսաստանը զբաղվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով միայն նրա համար, որ որևէ երկիր դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ: Ռուսաստանն օգնում է ադրբեջանցի և հայ ժողովուրդներին աստիճանաբար փոխզիջման հասնելու այդ հարցով և նաև օգնում է, որ իրավիճակը չհասնի այն աստիճանի, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունները վերսկսվեն։ Այդ օգնությունը Ռուսաստանը ցույց է տալիս՝ ելնելով նաև իր հետաքրքրություններից, որպեսզի սահմաններին հակամարտություն չլինի։ Մենք հայ և ադրբեջանցի ժողովուրդներին դիտարկում ենք որպես մեզ եղբայր ժողովուրդներ և խորապես ցավում ենք այն հակամարտության համար, որը ծագել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի պատճառով: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իր տրամաբանությունն ունի և ոչ մի կերպ կապված չէ Եվրասիական տնտեսական միության հետ։

Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Ադրբեջանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ այդ երկիրը Եվրասիական տնտեսական միությանն ընդգրկվելու մեծ պահանջարկ չունի։ Ադրբեջանի  գլխավոր արտադրանքները նավթն ու գազն են, որը չի պահանջում, որ երկիրն ինչ-որ միության մեջ ընդգրկվի։

Ինձ ավելի հեշտ է  պատկերացնել, որ Թուրքիան կմոտենա Եվրասիական տնտեսական միությանը, և կարծում եմ, որ ավելի ռեալ է, որ Ադրբեջանը ԵՏՄ անդամ դառնա Թուրքիայի հետ։ Դա շատ ուշ չի լինի, կարծում եմ՝ մոտավորապես 5 տարվա ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան կդառնան ԵՏՄ անդամ: Իհարկե, այստեղ մեծ կապ կա նաև ուկրաինական ճգնաժամի և այդ հրեշավոր պատերազմի  ավարտի հետ: Քանի դեռ այս հակամարտությունը արևմտյան երկրների հետ շարունակվում է՝ բոլոր երկրները նախընտրում են քիչ թե շատ զգուշավոր լինել։

Հայաստանն ու Եվրամիությունը վերսկսում են համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում. դրա հիմքը դրեց Ռիգայի գագաթնաժողովը: Այդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Բելառուսը չհամաձայնեցին ամփոփիչ հռչակագրի նախնական տեքստի հետ, որտեղ նշվում էր, որ Ղրիմը բռնակցվել է  Ռուսաստանի կողմից: Ամեն դեպքում ի՞նչ եք կարծում՝ Մոսկվան կառարկի՞ Հայաստանի և Եվրամիության՝  առաջիկայում կայանալիք արդեն տեսանելի համագործակցությանը:

Նախևառաջ պետք է նշեմ, որ Ռուսաստանը շատ շնորհակալ է և՛ Բելառուսից, և՛ Հայաստանից, որոնք հրաժարվեցին ստորագրել նախնական տեքստը, նաև՝ Ադրբեջանի ղեկավարությունից, որը հրաժարվեց ամենաբարձր մակարդակով ներկա գտնվել Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Այդ հռչակագրում տեղ գտած ձևակերպումները ծայրաստիճան ծայրահեղական են։ Արևելյան գործընկերությունը ռուսաֆոբ նախագիծ է, և այն հիմա գտնվում է ճգնաժամի մեջ: Ուկրաինայի պատերազմի և ընդհանրապես՝ անվտանգության ամենագլխավոր մեղավորը հենց այդ Արևելյան գործընկերության անմիտ նախագիծն է, գլխավոր և որոշիչ հարցերը գտնվում են այն երկրների ձեռքում, որոնք ռուսաֆոբության էքստազի մեջ են։

Բայց Հայաստանն, այդուհանդերձ, շարունակում է մնալ Արևելյան գործընկերության անդամ երկիր և ավելին՝ պատրաստվում է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ և դրան արդեն տալ իրավական ձևակերպում: Մոսկվան այդ հանգամանքին ինչպե՞ս է վերաբերվում:

Մոսկվան դրան նորմալ է  վերաբերվում: Այն, որ   մի քանի երկրներ Արևելյան գործընկերության շրջանակներում գործակցում են ԵՄ-ի հետ՝ ազատ վիզային ռեժիմ կամ ռեժիմի դյուրացում ստանալու համար, նորմալ է Մոսկվայի համար։

Պարոն Մարկով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ամենայն հավանականությամբ, ներկա կլինի Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությանը՝ Ալիևի և Էրդողանի կողքին: Սա ապրիլի 24-ին Հայաստան գալու պատասխան ժեստ կարո՞ղ ենք որակել՝ ուղղված Թուրքիային և Ադրբեջանին: Ակնհայտ է, որ ռուս-թուրքական, ինչպես նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների  բարելավումը Հայաստանի շահերից չի բխում:

Այն, որ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինն այցելեց Երևան, շատ դրական արձագանք ստացավ հայ ժողովրդի կողմից։ Բայց պետք է նաև նշել, որ այդ այցելությունը ծայրաստիճան բացասաբար ընդունվեց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Ես համարյա թե համոզված եմ, որ Վլ. Պուտինը կայցելի Ադրբեջան՝ Եվրոպական խաղերի բացման արարողությանը ներկա լինելու: Վլադիմիր Պուտինի համար ծայրաստիճան կարևոր  են Ադրբեջանի աջակցությունը, Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները: Հավանական եմ համարում, որ Վլադիմիր Պուտինն առաջիկայում կայցելի նաև Թուրքիա: Իհարկե, դրա համար Թուրքիայի ղեկավարությունը պետք է հրաժարվի ծայրաստիճան  բացասական հռետորիկայից, որն այդ երկիրը որդեգրել է Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում