Չի բացառվում, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի դեպքում երկրում վերացվեն ավելի քան 6 նախարարություններ։ Այս մասին հայտնում է թուրքական Kanal7-ը՝ հղում անելով ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեկին։
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ մի շարք նախարարություններ միավորվեն մեկ գերատեսչությունում։
Շիմշեկը չի հայտնել, թե որ նախարարությունները կարող են վերացվել կամ միավորվել մեկ գերատեսչությունում։








































