Ճապոնիայի կառավարությունը հունիսի 1-ից անցկացնում է իր ամենամյա ակցիան, որը կրում է Super Cool Biz անվանումը։ Այս մասին հայտնում է The Mainichi-ն։
Այդ արշավի շրջանակում պաշտոնյաներին կոչ են անում աշխատանքի գնալ ոչպաշտոնական հագուստով և մարզակոշիկներով։ Այդ կերպ նախատեսվում է նվազեցնել օդորակիչների կիրառումը՝ էներգիայի խնայողության համար։
Ճապոնիայի վարչապետն ու կառավարության մյուս անդամները երեքշաբթի արդեն նիստի կմասնակցեն ամառային վերնաշապիկով։
Արշավը երկրում անցկացվում է 2011 թվականից՝ երկրաշարժից, ցունամիից և «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո։








































