Microsoft-ին նորից չի հաջողվել գաղտնի պահել իր հերթական օպերացիոն համակարգի գինն ու թողարկման ամսաթիվը՝ հայտնում է hitech.vesti.ru-ն: Windows 10-ի գաղտնիքները պատահաբար բացահայտել է Newegg.com համակարգիչների և ծրագրային ապահովման առցանց խանութը:
Տվյալները հայտնաբերվել են խանութի տվյալների բազայում որոնման միջոցով՝ Windows 10 OEM հարցումը ներմուծելիս: Որոնման արդյունքներից դատելով՝ Windows 10-ի «տնային» տարբերակը կարժենա 110 դոլար, «պրոֆեսիոնալը»՝ 150: Որպես թողարկման ամսաթիվ նշվել է օգոստոսի 31-ը:
Նշված են նաև նոր օպերացիոն համակարգի համակարգային պահանջները՝ 1 ԳՀց պրոցեսոր, 1 ԳԲ (32-բիթանոց համակարգերի համար) կամ 2 ԳԲ (64-բիթանոցի համար) օպերատիվ հիշողություն, 16 ԳԲ տարածք կոշտ սկավառակի վրա, գրաֆիկական քարտեզ՝ DirectX 9 աջակցությամբ:











































