Monday, 06 05 2024
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ

Կարևոր շղթա դեպի Հայաստանի սահման

Ուկրաինայում Միխեիլ Սաակաշվիլիի՝ Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնին նշանակումը շարունակում է լինել միջազգային մեդիահարթակների ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հայաստանյան դիտանկյունից այդ թեման կարծեք թե մնաց մեծ ուշադրությունից դուրս: Իհարկե, Հայաստանն այսօր ունի այնպիսի խնդիրներ, որ Ուկրաինայում տեղի ունեցած կադրային թեկուզև աղմկոտ նշանակումը կարող է միանգամայն մնալ դրանց ստվերում: Սակայն, կա երկու պարագա, որոնք հայաստանյան դիտանկյունից Սաակաշվիլիի նշանակումը, ըստ էության, հետաքրքրական և դիտարժան են դարձնում:

Նախ, իրողությունն ուշագրավ է նախկին նախագահների գործունեության դիտանկյունից: Օրինակ՝ Հայաստանի նախկին նախագահներից մեկը պաշտոնը թողնելուց հետո տասը տարի լռության էր մատնվել, իսկ հետո մատնվեց խոշոր հաշվով քաղաքագիտական անհաջողության, իսկ մյուսը պաշտոնը թողնելուց հետո աշխատանքի անցավ ռուսական մասնավոր ընկերությունում: Միխեիլ Սաակաշվիլին, նախագահության ժամկետում ձեռք բերելով բարեփոխիչ գործչի հռչակ, ընդ որում՝ ձեռք բերելով կոնկրետ արդյունքների հիման վրա, նախագահական պաշտոնաթողությունից հետո խնդիրներ ունենալով Վրաստանում նոր իշխանության հետ, միջազգային աքսպարեզում ոչ միայն մնաց մեծ քաղաքականության մեջ պահանջված գործիչ, այլև, ըստ էության, ստանձնել է նոր առաքելություն: Իսկ սա անուղղակիորեն նաև Վրաստանի և վրաց հասարակության մասին է խոսում ինչ-որ առումով, քանի որ այսպիսով Վրաստանը ըստ էության դառնում է ինչ-որ իմաստով բարեփոխումներ արտահանող պետություն, քանի որ Սաակաշվիլիի ուկրաինական նշանակումը նրա վրացական նախագահության գործունեության գնահատականն է:

Մյուս հանգամանքը այս նշանակման իհարկե քաղաքական ասպեկտն է կամ աշխարհաքաղաքական, ինչը Հայաստանի համար ևս կարևոր է, չնայած խոսքը Ուկրաինայի մասին է: Բանն այն է, որ այսօր Ուկրաինան, ըստ էության, հանգուցային նշանակություն ունեցող կետ է, որտեղ հետագա զարգացումները, աշխարհաքաղաքական դիմակայության հետագա դրսևորումներն ու ընթացքը որոշիչ նշանակություն են ունենալու նաև Հայաստանի համար, նաև Ղարաբաղի խնդրի համար: Օրինակ, եթե Ուկրաինայում իրադարձությունների զարգացման առանցքային ցուցիչը լինի պատերազմական դիմակայության շարունակությունը, ապա այստեղ կարող են որոշակի ռեզոնանսներ առաջանալ նաև այլ թեժ տարածաշրջանների, այդ թվում՝ Կովկասի և, մասնավորապես, նաև Ղարաբաղյան խնդրի համար: Ավելին՝ այդ թեժացումը կարող է որոշակիորեն նաև Վրաստանի հարցում դառնալ ազդակ՝ Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասով: Եթե Ուկրաինայում աշխարհաքաղաքական դիմակայությունն ընթանա, այսպես ասած, տնտեսական-ռեֆորմիստական տրամաբանությամբ, երբ կդրվի Ուկրաինան ժամանակակից, հաջողակ պետություն դարձնելու խնդիր՝ որպես աշխարհաքաղաքական դիմակայության գործիք, ապա այստեղ իհարկե աշխարհաքաղաքական ռեժիմը Հայաստանի համար չի փոխվում, սակայն ընդհանուր կայուն վիճակը առավել նպաստավոր է, քան պատերազմական զարգացումը: Միևնույն ժամանակ, Հայաստանը կարող է ունենալ երկրորդ դասի հնարավորությունը, ինչպես Սաակաշվիլիի վրացական նախագահության շրջանում էր՝ բարեփոխումների դասի մասին է խոսքը:

Ավելին՝ եթե Ուկրաինայում իրադարձությունները զարգանան այդ տրամաբանությամբ, ապա դա անշուշտ կարող է ընդհանուր առմամբ ընկալվել Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկու մյուս երկրների՝ Մոլդովայի և Վրաստանի հետ հարաբերության համատեքստում և լինել ցուցիչ այդ երկու երկրների հանդեպ էլ Արևմուտքի ռազմավարական պլանների: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը, չնայած ԵՏՄ փակուղուն, իր կողքին կունենա առավել կայուն եվրոպական սպիրալ, որը, անկախ ամեն ինչից, Հայաստանի համար նվազագույն հնարավորությունների և հեռանկարների պահպանում է:

Այս տեսանկյունից, Եվրամիության ԱԳ Ռիգայի վեհաժողովում նշմարվում էր հետագա զարգացումների, մասնավորաես Ուկրաինա-Մոլդովա-Վրաստան եռյակի ուղղությամբ առկա անորոշության ուրվագիծ, գագաթնաժողովը չտվեց շոշափելի ազդակներ: Սակայն գագաթնաժողովին հաջորդած նշանակումն այդ իմաստով բավական կոնկրետ աշխարհաքաղաքական ազդակ է, որի հաջողությունը նշանակելու է ոչ միայն Սաակաշվիլիի, ոչ միայն Ուկրաինայի, ոչ միայն Արևելյան գործընկերության ծրագրում ասոցացման ընթացքը բարեհաջող ավարտած պետությունների եռյակի հաջողություն, այլ նաև հաջողություն Հայաստանի համար մասնավորապես, քանի որ աշխարհաքաղաքական այդ վեկտորը ուղիղ իմաստով հանգում է Հայաստանին, և չնայած Հայաստանը սեպտեմբերի 3-ից դուրս է այդ շղթայից, այնուհանդերձ, շղթան հասնում է Հայաստանի սահման: Իսկ այն, որ Հայաստանի սահմանին եվրոպական հաջողակ զարգացում և դինամիկա պարունակող շղթայի առկայությունը կենսական անհրաժեշտություն է մեր երկրի անվտանգության աստիճանը գոնե դույզն-իսկ բարձրացնելու և զարգացման հեռանկարները պահելու տեսանկյունից, անկասկած անվիճելի է:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում