Ճապոնիայի Հոկայդո կղզում կկառուցվի միայն անհատական խցերով առաջին բանտը, հայտնում է RIA Novosti-ն:
Նոր շինությունը կկառուցվի Ասախիկավա քաղաքում՝ այնտեղ ներկայումս գոյություն ունեցող բանտի տեղում, դրա շահագործման ժամկետի սպառվելուց հետո:
Բանտը կկառուցվի նորից ու կտեղավորի 500 բանտարկյալի, ինչը 100-ով ավելի է, քան հիմա: Սակայն գլխավոր նորարարությունը կլինի այն, որ ամեն բանտարկյալի կտրամադրվի առանձին խուց, որում կլինի հեռուստացույց ու մահճակալ:
Ներկայումս բանտարկյալները պահվում են ընդհանուր խցերում ու քնում են ներքնակների վրա:
Բանտում կարծում են, որ նորարարությունը կկրճատի վեճերի թիվը բանտարկյալների միջև:
Շենքը կարող է կառուցվել մինչև տարեվերջ:









































