Իրավապաշտպան կազմակերպությունները Իրաքի իշխանություններին մեղադրում են նրանում, որ նրանք Անբար նահանգի հազարավոր փախստականների հնարավորություն չեն տալիս տեղափոխվելու այլ՝ առավել անվտանգ շրջաններ։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Ակտիվիստների խոսքով՝ կառավարությունը, որն իշխում են շիաները, խտրականության է ենթարկում սուննիներին, ովքեր լքում են իրենց տները ԴԱԻՇ-ի գրոհայինների հարձակումների պատճառով։ Անբարից փախուստի դիմածները նույնպես սուննիներ են։
Փախստականներին, ովքեր փորձում են հասնել Բաղդադ, կանգնեցնում են մայրաքաղաքի մոտ, որտեղ սահմանված են անվտանգության կոշտ միջոցառումներ։
Անբարից փախած ընտանիքները հայտնվել են այնպիսի հուսահատ վիճակում, որ պատրաստ են տուն վերադառնալ։








































