Օդեսայի մարզպետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այդ պաշտոնում իր առավելությունը կայանում է նրանում, որ փողն իրեն չի հետաքրքրում, և ինքն անկախ է ազդեցության տարբեր խմբերից։ Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է «Ինտեր» հեռուստաալիքի եթերում։
«Ինձ համար կարևոր է՝ ինչպես նայել մարդկանց աչքերին, փողն ինձ չի հետաքրքրում»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ ինքը մտադիր է թարմացնել մարզի կառավարման կադրային կազմը՝ կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգության հաստատման և ներդրողների գրավման նպատակով։
«Ես հայտարարում եմ բոլոր վարչությունների ղեկավարների մրցույթ»,- հավելել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ ընտրությունը կկատարվի բաց մրցույթով, և ինքը մրցույթի ընթացքի վրա ճնշում թույլ չի տա։










































