Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սպասում է երկրորդ երեխային։ Այս մասին հայտնում է Huffington post-ը։
«Ես հենց նոր եմ ստացել արյան անալիզի արդյունքները, ես հղի եմ»,- ասել է Քիմը քրոջը՝ Քլոեին, շոուի նոր սերիայի գովազդում։
Նրանց առաջնեկ դուստրը՝ Նորթ Ուեսթը, ծնվել է 2013-ի հունիսին։ Վերջերս Քիմն ու Քանյեն նրան մկրտել էին Երուսաղեմի հայկական եկեղեցում։










































