Ներկայումս լայն տարածվածություն է ստանում ցանցերի օգտագործումը գրիլ և խորոված պատրաստելու համար: Եվ չնայած ցանցը օգտագործումից հետո լվանում են, շատերն էլ համարում են, որ կրակը սպանում է մանրէներին, սակայն պարզվել է, որ դա սխալ կարծիք է, հայտնում է toneto.net-ը:
Այսպես, գրիլի ցանցի վրա միկրոբների քանակը երկու անգամ ավելի է քան զուգարանի կոնքում: Գիտնականների հետազոտությունից պարզվել է, որ մաքուր լվացած ցանցի 10 սմ քառակուսու վրա իրականում պարունակում է 1,5 միլիոն մանրէ, որոնց մեջ կան նաև առողջության համար շատ վտանգավորները:
Հետազոտողների տվյալներով, մենք չենք կարող տունը պահել ամբողջությամբ մաքուր: Օրինակ՝ համակարգչի ստեղնաշարի վրա կա 5 անգամ ավելի մանրէ, քան զուգարանի կոնքում, խոհանոցի սպունգի վրա՝ 200 հազար անգամ ավել, իսկ բջջային հեռախոսի մակերևույթի վրա՝ 500 անգամ:
Նշենք որ, այս հետազոտությունները կատարվել են լվացող միջոցներ արտադրող ընկերության պատվերով:











































