Քանյե Ուեսթը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Trade Technical College ուսումնական հաստատության շրջանավարտների առաջ: Քիմ Քարդաշյանի ամուսինը նորաձևության բիզնեսի ապագա անդամներին հավաստիացրել է, որ «լավագույններին միշտ ավելի ուժեղ են ատում»:
Քանյեն եղել է ավարտական երեկոյի ոչպաշտոնական հյուրը և խոսքով է հանդես եկել նախկին ուսանողների առաջ, որպեսզի ոգևորի նրանց նոր կյանք մտնելուց առաջ:
«Այս պատերից այն կողմ շատ բարդ աշխարհ է: Դուք պետք է պատրաստ լինեք քաղաքական ինտրիգների, վատ ղեկավարների և ատելության: Եվ հիշե՛ք. հենց որ դուք դառնում եք ամենալավը, ձեզ ավելի շատ են ատում»,- ասել է Քանյեն:









































