Կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով 14/15 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, վերադարձել է ֆրանսիական «Մոնակո» և չգիտի, թե որտեղ պետք է հանդես գա գալիք մրցաշրջանում, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ըստ ֆուտբոլիստի խոսքերի` այժմ նա մտածում է միայն Ամերիկայի Գավաթի մասին:
«Դեռ չգիտեմ, թե ինչ է լինելու ապագայում: Այժմ մտածում եմ միայն Ամերիկայի Գավաթի մասին: Ես հանգիստ եմ: Այդ հարցերով այժմ զբաղվում է իմ գործակալը»,- հայտարարել է Ֆալկաոն:









































