Ըստ գիտնականների՝ նստակյաց կենսակերպը ճարպակալումից վտանգավոր է: Օրական 20 րոպե արագ քայլքը փրկում է վաղաժամ մահվանից: Այս մասին գրում է American Journal of Clinical Nutrition ամսագիրը:
Հայտնի է, որ անբավարար չափով ֆիզիկական ակտիվությունը իր հետ բերում է սրտանոթային հիվանդությունների զարգացման մեծ վտանգ, հետևաբար կապված է վաղաժամ մահվան հետ: Նստակյաց կյանքը կարող է նաև ճարպակալման հանգեցնել:
Հիմնվելով Եվրոպայում մահացության վիճակագրական վերջին տվյալների վրա՝ գիտնականները եզրակացրել են, որ ճարպակալման հետ կապված է վաղաժամ մահվան 9.2 մլն դեպքերից 337 հազարը, այնինչ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեֆիցիտի պատճառով վաղաժամ մահերը երկու անգամ ավելի շատ են՝ 676 հազար:












































