Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում թիմն ավելիին կհասնի:
«Մենք վստահ հաղթանակ տարանք: Հարուստ ընտրություն ունեի, բայց առաջատար մի քանի ֆուտբոլիստների հանգստանալու հնարավորություն տվեցի` թիմում հավասարակշռություն պահելու համար:
Մենք հիանալի հիմք ունենք և ժամանակ` առաջիկա մրցաշրջանին նախապատրաստվելու համար: Պետք է ապացուցել, որ ավելի խելացի ենք»,- Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:








































