Վրաստանի Չակվի քաղաքում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը: Հայ շախմատիստուհիներին չհաջողվեց մեդալ նվաճել:
10-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը զիջեց մրցաշարի առաջատար Նատալիա Ժուկովային և իր ակտիվում գրանցելով 7.5 միավոր լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց չորրորդ տեղը:
Լիլիթ Մկրտչյանը վաստակեց 7 միավոր, Մարիա Կուրսովան և Լիլիթ Գալոյանը` 6-ական միավոր, Մարիա Գևորգյանը և Աննա Հայրապետյանը՝ 5-ական, Սուսաննա Գաբոյանը՝ 4.5, իսկ Սիրանուշ Ղուկասյանը՝ 3.5 միավոր:
Հավելենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 98 շախմատիստուհիներ: Չեմպիոնի տիտղոսը նվաճած Նատալիա Ժուկովան իր ակտիվում գրանցել է 9.5 միավոր:







































